Ես
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
1. Ո՞վ է հոգեբանը:
Հոգեբանը զբաղվում է հոգեբանական բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար իրավիճակներ , սթրեսներ, անհանգստություն և այլն: Ներկայում ավելի շատ են դիմում հոգեբանին, քան նախկինում: Պատճառը բնակչության առավել տեղեկացված լինելն է: բժիշկները նույնպես կարևորում են այս օգնությունն ու պացիենտի մոտ հոգեբանական խնդիրների դեպքում ուղղորդում են հոգեբանի մոտ:
2. Ի՞նչ կրթություն է ստանում հոգեբանը:
Հոգեբանը ստանում է հոգեբանական կրթություն, այսինքն, ավարտում է ԵՊՀ կամ ԵՊ մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը ու ստանում հոգեբանի որակավորում:
3. Ինչո՞ւմն է տարբերությունը հոգեբանի, հոգեվերլուծաբանի, հոգեթերապևտի, հոգեբույժի, հոգենյարդաբանի և նյարդաբանի:
Հոգեբանը զբաղվում է հոգեբանական խնդիրներով: Հոգեվերլուծաբանը զբաղվում է հոգեբանական մեթոդներից` հոգեվերլուծությամբ: Հոգեթերապևտը հատուկ վերապատրաստմամբ է ստանում որակավորում. նա ի զորու է ախտորոշել և դեղորայքային բուժում նշանակել: Հոգեբույժը բժիշկ է, ով բուժում է հոգեկան ախտահարումները, հոգեկան ոլորտի շեղումները: Հոգեբույժը բուժման համար օգտագործում է դեղորայքային բուժում: Հոգենյարդաբանը նույնպես զբաղվում է հոգեկան խնդիրներով, որոնք համատեղված են ուղեղի ախտաբանությամբ: Նյարդաբանը բժիշկ է, ով ախտորոշում և բուժում է նյարդաբանական ախտաբանությունը:
4. Ինչպե՞ս պարզել, դիմել հոգեբանի՞, թե` հոգեթերապևտի:
Եթե կա անհանգստացնող նևրոտիկ վիճակ, կարելի է դիմել հոգեբանի: Եթե պացիենտի մոտ առկա խնդիրները սովորական նևրոզից նկատելի տարբերվում են և դեղորայքային բուժման կարիք ունեն, կուղղորդվեն համապատասխան մասնագետի մոտ:
5. Ի՞նչ է հոգեսոմատիկան:
Հոգեսոմատիկան գիտություն է, որն զբաղվում է այն հոգեբանական խնդիրներով, որոնք օրգանիզմում ախտաբանական երևույթների պատճառ են դարձնել:
6. Ի՞նչ է հոգեբանական օգնությունը:
Հոգեբանական օգնությունը հոգեբանի օգնությունն է այցելուին՝ տարբեր հոգեբանական շտկման մեթոդներով հաղթահարելու առկա հոգեբանական բնույթի խնդիրները: Հոգեբանին և մեթոդն ընտրում է անձը, քանի որ այդ դեպքում կարող է օգնությունն արդյունավետ լինել: Առավել հաճախ այցելուներն ընտրում են կոգնիտիվ վարքաբանական մեթոդը, որն օգնում է գիտակցել խնդիրը: Հոգեբանի մոտ այցելությունը պետք է լինի այցելուի կամքով, եթե նա չի ուզում հոգեբանի օգնություն ստանալ, նրան ստիպելն անիմաստ է:
7. Ի՞նչ է հոգեբանական խորհրդատվությունը:
Հոգեբանական խորհրդատվությունը սկսվում է անամնեզի հավաքումով, որի ընթացքում պարզվում է առկա խնդիրը: Եթե խնդիրը հոգեբանական է, հոգեբանը կատարում է համապատասխան աշխատանք:
8. Ի՞նչ է հոգեբանական ռեաբիլիտացիան:
Հոգեբանական ռեաբիլիտացիան այն վերականգնողական, հարմարողականության շրջանն է, երբ պացիենտը ծանր սթրեսից, իրավիճակից կամ վիրահատությունից հետո հոգեբանորեն պետք է վերականգնվի:
9. Ի՞նչ է հեռահար խորհրդատվությունը:
Հեռահար խորհրդատվությունն իրականացվում է համացանցի օգնությամբ, երբ կան խնդիրներ, հրատապ հարցեր, բայց հիվանդը հեռու է, կամ պարզապես գերադասում է խորհրդատվություն ստանալ հեռահաղորդակցման միջոցով: Այն կարող է ընթանալ հարց ու պատասխանի ձևով:
10. Ի՞նչ է սոցիալական հոգեբանությունը:
Սոցիալական հոգեբանությունը զբաղվում է մարդու՝ հասարակության մեջ ինտեգրվելու, հասարակության հետ կապերի խնդիրներով, մարդու վարքով հասարակության մեջ միջանձնային հարաբերություններով:
11. Ըստ ժամանակակից հոգեբանության, կա՞ նորմայի հասկացողություն, եթե այո, ո՞րն է դա:
Այո, կա նորմայի հասկացողություն: Հոգեկան նորման մի քանի դասակարգումներ ունի: Յուրաքանչյուր կարող է կողմնորոշվել այս հարցում: Եթե ծագած խնդիրներն անձը կարողանում է ինքնուրույն լուծել, սթրեսակայուն է, կարողանում է ճիշտ կողմնորոշվել, թե ինչպես դուրս գալ սթրեսից, ուրեմն նա նորմայի սահմանում է, այլ դրսևորումները նևրոտիկ բնույթ են կրում:
Նևրոզի և հոգեկան շեղումների միջև ևս կա սահմանային վիճակ ու խորհրդակցության ընթացքում հոգեբանը տարբերում է` նևրո՞զ է , թե` պսիխոզ:
12. Ի՞նչ հոգեբանական ուղղություններ կան, ո՞ր տեսակետն է նախընտրելի:
Ուղղությունները բազմաթիվ են թվարկեմ մի քանիսը՝ մանկական, սոցիալական, կլինիկական, ընտանեկան, գենդերային և այլն։
13. Հոգեբանական ի՞նչ մեթոդներ կան:
Հոգեբանի աշխատանքային տեսակները, մեթոդները բազմաթիվ են. կոգնետիվ վարքաբանական, հոգեվերլուծական, արտթերապիա, նեյրոլինգվիստիկ ծրագրավորում, ինտեգրատիվ մեթոդ և այլն:
Կան հոգեբաններ, ովքեր մի քանի մեթոդներով են մասնագիտացված և աշխատանքային մեթոդն ընտրում են անհատական մոտեցմամբ:
Երկար ժամանակ է, ինչ մեզ մոտ կիրառվում է արտթերապիան` բուժում արվեստի օգնությամբ (նկարչաթերապիա, երաժշտաթերապիա, կինոթերապիա, բիբլիոթերապիա և այլն), որն ունի իր օգտագործման ձևերն ու մեթոդները: Դրանք լինում են պասիվ, ակտիվ և խառը: Առաջինի դեպքում պացիենտը պարզապես օգտվում է պատրաստի արվեստի գործերից, երկրորդ դեպքում պացիենտն ինքն է ստեղծագործում, երրորդ տարբերակում օգտագործվում է միաժամանակ երկուսը: Բոլոր տեխնիկաները մշակված են և արտթերապևտն անհատական մոտեցում է ցուցաբերում` որ դեպքում ինչ տեխնիկա կիրառի:
Գործում է հոգեվերլուծաբանական ասոցիացիա: Հոգեվերլուծաբանի վկայական ստանալու համար պահանջվում է բավականին երկար վերապատրաստում: Հոգեվերլուծության ժամանակ հոգեբանն աշխատում է անձի անգիտակցականի հետ, երբ գիտակցությունից արտամղված չգիտակցված երևույթները ենթագիտակցությունից բերում են գիտակցություն:
14. Հոգեբանը ընդունում է պացիենտի՞, թե այցելուի:
Հոգեբանն ընդունում է այցելուի, պացիենտին ընդունում է հոգեթերապևտը: Պացիենտը դիմում է բժշկական օգնություն ստանալու նպատակով։
15. Հոգեբանները մասնագիտանում են կոնկրե՞տ խնդիրների վրա:
Հոգեբանը նախ ստանում է ընդհանուր հոգեբանական կրթություն և կարող է զբաղվել ցանկացած խնդրով, իսկ աշխատանքային մեթոդների կիրառման համար հարկ է հետագայում մասնագիտանալ:
16. Բոլոր հոգեբանական խնդիրնե՞րն է հնարավոր լուծել:
Եթե խնդիրը հոգեբանական է, հոգեբանը ի զորու է այն լուծել: Իհարկե, շատ կարևոր է այցելուի տրամադրվածությունը, եթե նա հավատում է, որ հոգեբանը կարող է օգնել իրեն իր, ապա դրանք լուծելի են:
17. Ի՞նչ խնդիրներ կարող է լուծել հոգեբանը: Ո՞վ է հոգեբանի այցելուն:
Հոգեբանի այցելուն հոգեպես առողջ հոգեբանական խնդիրներ ունեցող անձն է, այդ խնդիրներից են նևրոզները, միջանձնային, ընտանեկան հարաբերություններում բարդությունները, կպչուն մտքերը, վախերը:
18. Ի՞նչն է որոշիչ առաջադեմ հոգեբանի աշխատանքում:
Հոգեբանի աշխատանքում կարևոր է հոգեբանի անձը, մասնագիտական հմտությունը, մեթոդի ընտրությունը և այցելուի ու հոգեբանի փոխադարձ ներդաշնակ մթնոլորտի ստեղծումն ու վստահությունը:
19. Ի՞նչն է խոսում դրական դինամիկայի և հոգեբանի աշխատանքի արդյունավետության մասին:
Դրական դինամիկան այցելուն ինքն արդեն նկատում է, երբ և՛ սոմատիկ, և՛ հոգեբանական դրսևորումներում ավելի լավ է զգում, ավելի խաղաղ է, հանգիստ, սթրեսակայուն է դարձել, մտերիմների հետ փոխհարաբերություններն են լավացել և հերթական այցի ժամանակ այդ մասին հայտնում է հոգեբանին:
20. Հոգեբանն ապահովո՞ւմ է գաղտնիությունը:
Հոգեբանը պետք է անպայման ապահովի գաղտնիությունը. դա պարտադիր պայման է:
21. Մարդու հատկապես ո՞ր հոգեբանական վիճակների դեպքում է անրհաժեշտ հոգեբանի օգնությունը:
Հոգեբանական այն խնդիրների ժամանակ, երբ մարդն զգում է, որ ինքնուրույն չի կարողանում հաղթահարել՝ նևրոզ, անքնություն, կպչուն մտքեր և այլն. խնդիրներ, որոնց ժամանակ կյանքի որակն ընկնում է, խանգարում` դրսևորել ինքն իրեն, նորմալ հարաբերվել շրջապատի մարդկանց, ընտանիքի անդամների և հենց ինքն` իր հետ:
Եթե իրավիճակն այնպիսին է, որ որևէ բան փոխվել հնարավոր չէ (վարկեր, կորուստներ), հոգեբանն օգնում է տվյալ անձին փոխելու իր մոտեցումը, քայլերը, հանելու այն կարծրատիպերը, թե անհաջողակ է, անզոր տվյալ իրավիճակում և այլն:
22. Որքա՞ն հաճախ դիմել հոգեբանի:
Եթե մեկ անգամ դիմել են հոգեբանի և լուծվել է խնդիրը, հնարավոր է, որ այլևս երբեք կարիք չունենան կրկին դիմելու:
23. Կարո՞ղ է հոգեբանը ախտորոշել կամ դեղեր նշանակել:
Հոգեբանը դեղորայք չի նշանակումև չի ախտորոշում: Հոգեկան խանգարումները ախտորոշումը կատարում է հոգեբույժը:
24. Որքա՞ն արագ է տեղի ունենում առաջընթացը:
Առաջընթացի ինտենսիվությունն անհատական է, դա կախված է այցելուից, նրա շփման մակարդակից: Բացի այդ, տարբեր մեթոդներ տարբեր տևողություն ունեն. օրինակ, հոգեվերլուծությունը կարող է շատ երկար տևել, նույնիսկ` տարիներ: Կան մեթոդներ, որ բավականին կարճ ժամանակահատվածում են դրական արդյունք տալիս:
25. Կարո՞ղ է հոգեբանն օգնել մեկ խորհրդատվության շրջանակում:
Հնարավոր է: Լինում են դեպքեր, երբ մեկ խոսքն անգամ բավարար է, որպեսզի այցելուն հասկանա, թե տվյալ իրավիճակում ինչ է իրեն պետք:
26. Հոգեբանը խորհուրդներ տալի՞ս է:
Ո՛չ, հոգեբանը խորհուրդներ չի տալիս, նա չի կարող այցելուի իրավիճակի վերաբերյալ ակտիվ խորհուրդներ տալ (օրինակ, բաժանվել ամուսնուց): Մեթոդը, որով հոգեբանն աշխատում է, օգնում է այցելուին, որպեսզի նա ինքը կարողանա որոշումներ կայացնել։
27. Կարո՞ղ է հոգաբանը տալ խորհուրդ, որն անմիջապես օգնի:
Լինում են խնդիրներ, երբ հոգեբանը ոչ թե խորհուրդ է տալիս, այլ հարցերի միջոցով օգնում է այցելուին իր իրավիճակին այլ տեսանկյունից նայել և լուծման նոր ուղիներ տեսնել:
28. Սովորաբար, ինչպե՞ս է ընթանում խորհրդատվությունը:
Դա անմիջական կապ ունի մեթոդի հետ, որով աշխատում է հոգեբանը: Օրինակ, հոգեվերլուծության ծամանակ պացիենտը պառկում է, չի տեսնում հոգեբանին, որպեսզի հնարավորինս ամփոփվի իր մեջ: Արտթերապիայի ժամանակ օգտագործվում են համապատասխան նյութեր, ներկեր, թղթեր և այլն: Կան պրոյեկտիվ տեխնիկաներ, թեստեր, որոնք ևս օգտագործվում են այցելուի հոգեվիճակը ճիշտ պատկերացնելու համար: Շատ կարևոր է, թե ինչ պայմաններում և ինչ հրահանգներով են այդ բոլորն իրականացվում: Կոգնետիվ վարքաբանական մեթոդի ժամանակ միայն զրույց է ընթանում: Տարբեր մեթոդներ տարբեր տևողություն ունեն: Հոգեբանը և այցելուն պայմանավորվում են հետագա հանդիպումների վերաբերյալ, որոշում հաճախականությունը: Սովորաբար, հանդիպումները լինում են շաբաթը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում` երկու անգամ:
29. Որքա՞ն երկար պետք է այցելել հոգեբանին:
Դա կախված է անձի ինքնազգացողությունից, նրա խնդրի լուծման արդյունքից: Եթե այցելուն իրեն լավ է զգում, ինքնավստահություն է ձեռք բերել և մինչ այդ եղած խանգարող զգացողությունները չկան, դա արդեն վիճակի կարգավորման մասին է խոսում: Այդ ամենը խիստ անհատական է և կոնկրետ ժամանակ չկա:
30. Որքա՞ն է տևում մեկ սեանսը և միջինը քանի՞ սեանսից է բաղկացած այցը հոգեբանի մոտ:
Մեկ սեանսը տևում է մեկ ժամ, շաբաթական` մեկ կամ երկու հանդիպումով: Կոգնիտիվ վարքաբանական մեթոդի ժամանակ այցելությունների քանակը միջինը 5-10 հանդիպում է:
31. Հոգեբանական խորհրդատվությունը կարո՞ղ է լինել խմբակային:
Այո, կան խմբակին մեթոդներ: Այս մեթոդի ժամանակ մարդիկ տեսնում են այլոց խնդիրները և հնարավոր է, որ սեփական խնդրի հետ համեմատությունն օգնի իրավիճակը ճիշտ գնահատելու:
32. Ո՞րն է առավել հարմար, ընտրել նո՞ւյն սեռի հոգեբան:
Դա ևս անհատական է: Կան մարդիկ, ովքեր հարմարավետ են զգում նույն սեռի հոգեբանի հետ, իսկ հոգեբանի կողմից այցելուի խնդիրը հասկանալը սեռի հետ կապված չէ:
33. Կարո՞ղ են հոգեբանի մոտ խորհրդատվության գնալ երկուսով:
Կարող են գնալ զուգընկերոջ հետ, ամուսնու հետ, ծնողը կարող է երեխայի հետ լինել: Իհարկե եթե խնդիրը վերաբերվում է երկուսին։
34. Արդյո՞ք անհրաժեշտ պայման է անկեղծանալ հոգեբանի մոտ:
Եթե այցելուն անկեղծ է, չի դիմադրում, դա օգնում է և արագացնում է խնդիրների հասկացմանը: Եթե նա «փակ» է, կան մեթոդներ, որոնք օգնում են այցելուին` անկեղծանալ, հատկապես արտթերապիան է դրան նպաստում:
35. Կարո՞ղ է կախվածություն առաջանալ հոգեբանից:
Լինում են դեպքեր, երբ կախվածություն է առաջանում: Նման բան պետք է տեղի չունենա, եթե մասնագետը ճիշտ է աշխատում, դա կախված է հոգեբանի հմտությունից: Կախվածություն առաջանալու դեպքում հոգեբանը պետք է հրաժարվի այցելուից:
36. Ինչպե՞ս կմեկնաբանեք այն կարծիքը, որ թույլերն են դիմում հոգեբանի:
Դա այդպես չէ, ընդհակառակը, թույլերը չեն դիմում հոգեբանին: Թույլ և ուժեղ ասվածը հարաբերական հասկացություններ են: Եթե մարդն արդեն տրամադրվել է հոգեբանի մոտ գնալ, ուրեմն ունի համապատասխան գիտելիքներ, գիտի, թե ինչ օգնություն կարող է ստանալ հոգեբանից: Նման մարդուն թույլ համարել չի կարելի: Իսկ իրենց ուժեղ ցուցադրողները կարող են իրականում թույլ լինել. ուժեղ լինելու ցուցադրությունը կարող է լինեն նրանց դիմադրությունը կամ կոպեսնսացիան է:
Հարցերի պատասխանը`
«Իզմիրլյան» ԲԿ հոգեբան Գայանե Ղալումյան
Կարդացեք նաև
Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:
Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...
Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...
Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...
Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...
Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից: Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...
Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...
Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...
Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...
Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...
Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....
Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...
Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն